00:00:00

Հայաստանը 129-րդն է երջանկության վարկանիշում

20:46, 14 մարտ 2018

ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանց» (SDSN) կազմակերպությունը հրապարակել էաշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա վարկանիշը, որտեղ ընդգրկված է 156 երկիր: Հայաստանն այդ ցանկում 129-րդն է՝ նախորդ տարվա 121-րդի փոխարեն: Վարկանիշը հրապարակվել է մարտի 12-ին և կոչ է անում երկրներին «սոցիալական վստահություն ձևավորել և հավասարություն հաստատել ավելի բարեկեցիկ դարձնելու համար սեփական քաղաքացիների կյանքը»: Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է «ՄԱԿ Sustainable Development Solutions Network» (SDSN) նախաձեռնության շրջանակում: Վրաստանը վարկանիշում 128-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 74-րդ, 87-րդ և 106-րդ տեղերում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր