00:00:00

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը

20:25, 14 մարտ 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո  Աբեն: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ճապոնիայի ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հայաստանը կարեւոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար, եւ Ձեր երկրի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի: Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է եւ հավատարիմ `այնպիսի  հիմնարար արժեքների ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում»: Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն: Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադեւը: Նշենք, որ ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր