00:00:00

ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը վաղը կվարի Սերժ Սարգսյանը

01:11, 18 հունվար 2019

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը՝ ժամը 18։00-ին, Գերագույն մարմնի նիստ կանի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ Նիստը վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստերը հրավիրում ու վարում է կուսակցության նախագահը»,- ասել է Թադևոսյանը։ Վերջինս օրակարգի մասին տեղեկություններ չի տվել՝ նկատելով, որ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմին անդամների առաջարկությունների հիման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր