00:00:00

Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ

00:08, 18 հունվար 2019

[caption id="attachment_101238" align="alignleft" width="300"] Bright lights at the end the hospital corridor. The concept of life and death.[/caption] Օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում: Հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց: Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել: Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին: Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է. - մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, - եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, - եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, - հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան, - պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը, - օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, - հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, - հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով, - 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր