00:00:00

Նման բան չկա․ Փաշինյանի խորհրդականը՝ «Տույից» 10 հազար դոլար ստանալու մասին

16:49, 17 հունվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ քրեական հեղինակություն  «Տույը» նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան  10 հազար դոլար գումար է տվել։ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ՝ «Հարգելիներս, Այսօր դեղին մամուլում տեղ է գտել իմ մասին ապատեղեկատվություն՝ ինձ վերագրելով քրեական աշխարհի ներկայացուցչի կողմից իբր աջակցություն ստանալը: Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նման բան չկա և չի կարող տեղի ունենալ ապագայում: Իսկ կեղծ լուրը հրապարակողներին հեշեցնում եմ զրպարտության իրավական հնարավոր հետևանքների մասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր