00:00:00

Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են համագործակցությունն արտակարգ իրավիճակների կանխման ուղղությամբ

19:41, 17 հունվար 2019

 Կառավարությունը հավանություն տվեց 2018 թ. սեպտեմբերի 12-ին Ալմաթիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայ-ղազախական հարաբերությունները, հատկապես վերջին տասնամյակներում, կայուն զարգացում են ապրել: «Բավականին ակտիվացել են նաև երկու պետությունների ժողովուրդների բարեկամական կապերը: Բազմավեկտոր այդ հարաբերություններում առանձնակի տեղ ու դեր ունեն արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող աշխատանքները: Դա պայմանավորված է երկու պետությունների աշխարհագրական դիրքով, ինչպես նաև նույն ռազմաքաղաքական (ՀԱՊԿ) դաշինքին անդամակցությամբ և նույն տնտեսական համագործակցության կազմակերպություններին մասնակցությամբ՝ ԱՊՀ, ԵԱՏՄ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնական և տեխնածին աղետների ռիսկայնությամբ Հայաստանն ու Ղազախստանն ունեն լուրջ նմանություն: Ըստ Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների մոտեցումներն ու ռազմավարությունն ունեն ընդհանուր շատ բաներ: «Երկու կողմի մասնագետները բավականին հաջողությամբ են համագործակցում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, մշակում համատեղ փաստաթղթեր և այլն: Հայ-ղազախական հարաբերությունների իրավանորմատիվային անմիջական հիմքերը աղետների դեմ պայքարի բնագավառում բացակայում էր»,- ասաց նա: Սույն Համաձայնագիրը լրացնում է նշված բացը և, անշուշտ, կնպաստի արտակարգ իրավիճակների բնագավառում երկու պետությունների կառավարությունների և իրավասու գերատեսչությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքների էլ ավելի ակտիվացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր