00:00:00

Նունե Սարգսյանը Autism Trust Foundation հիմնադրամի ղեկավարին հրավիրել է Հայաստան

16:38, 17 հունվար 2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։ Autism Trust Foundation-ը Արաբական Միացյալ Էմիրություններում իրականցնում է աուտիզմի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաների բուժման և վերականգնման հարցերով։ Հանրապետության նախագահի տիկինը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում աուտիզմի կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը, քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր