Կառավարության այսօրվա նիստում երկու մարզպետ ազատվեցին պաշտոնից։ Այսպես, պաշտոնից ազատվեցին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։
Որոշման նախագծերը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նշենք, որ ազատված մարզպետները ընտրվել են ԱԺ պատգամավոր:
Թե ովքեր են փոխարինելու Շիրակի եւ Տավուշի արդեն նախկին մարզպետներին, դեռ հստակ որոշված չէ։