00:00:00

Փաշինյանը՝ գործադիրի կազմի եւ նախարարությունների կրճատման մասին

15:14, 17 հունվար 2019

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր անցկացնում է այս տարվա իր երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը  կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ կառավարության ձևավորման և կառավարության կառուցվածքային փոփոխության հարցերին: Փաշինյանը նշեց, որ Սահմանադրությամբ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե կառավարության անդամների 2/3-ը նշանակված է: Վարչապետն ասաց, որ «2/3-ը կնաշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք համաձայնեցրել կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը: Նախարարությունների թիվը կրճատվելու է, և այս պրոցեսը պետք է տանել առավելագույն անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր