00:00:00

«Ժողովուրդ». ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել

14:04, 17 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո: «Ժողովուրդ» թերթը հարց ուղղեց պարոն Անանյանին` արդյոք վերջինս իրենց տեսնո՞ւմ է ապագա կառավարությունում: Մեր հարցին վերջինս հարցով պատասխանեց. «Ե՞ս պիտի տեսնեմ»: Այնուհետեւ Անանյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ես ինձ տեսնում եմ մեր տանը: Մնացածը` ով ոնց կորոշի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր