00:00:00

ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը. «Ժողովուրդ»

13:01, 17 հունվար 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ այս անգամ անցկացվում է Արցախում, ընթանում է բավական թեժ մթնոլորտում: Բանն այն է, որ 1999թ. ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն ԱԺ ընտրությունների արդյունքում չկարողացավ հայտնվել խորհրդարանում, և Սփյուռքի կառույցները հիմա դժգոհ են հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներից: Թերևս սա էր նաև պատճառը, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը, բայց մյուս կողմից` նա փորձելու է պահպանել ազդեցությունը՝ կուսակցության ղեկավարումն իրականացնելով ստվերում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև ՀՅԴ ժողովը Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հավակնել են կուսակցության Արևմտյան կոմիտեի ներկայացուցիչները: Բայց ՀՅԴ հայաստանյան թևի համար, ըստ էության, սա անթույլատրելի է դիտվել, որովհետև չեն ցանկացել կուսակցությունում գերիշխող դառնան պրոարևմտյան տրամադրությունները: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ պարսկահայ թևը, լիբանանյան թևը, որը համարվում է ՀՅԴ-ի ողնաշարը, որոշել են բռնել Արմեն Ռուստամյանի կողմը: Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր