00:00:00

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում «միայն ընկերների համար» ռեժիմով աշխատող է փնտրում

04:04, 17 հունվար 2019

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընկերներիցս մեկից տեղեկացա, որ Առողջապահության հարգարժան նախարարը անձնական FB էջով, «միայն ընկերների համար» ռեժիմով, ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ է փնտրում: Մինչդեռ, որքան հիշում եմ, ՀՀ օրենսդրությամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոնները, այդ թվում՝ նշվածը, պետք է համալրվեն պաշտոնապես հայտարարված մրցույթների, այլ ոչ թե Ֆեյսբուքյան ֆռենդներին ուղղված կոչերի միջոցով։ Ասածս այն է, որ ֆեյսբուքյան գործիքակազմը կամաց-կամաց սկսում է փոխարինել ՀՀ օրենսդրությանը։ [գրագետ մոտեցումն այն կլիներ, որ հարգարժան նախարարը գրառմամբ տարածեր հայտարարված մրցույթի մասին տեղեկությունը և արժանի մասնագետներին հրավիրեր մասնակցել]»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր