00:00:00

Պաշտպանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

20:14, 16 հունվար 2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր