00:00:00

Հիմա սեղանին է ճանապարհային քարտեզը, որը «Ելքինը» չէ. Գորգիսյան

19:41, 14 մարտ 2018

«Ելքը» երբ ձևավորվում էր, մենք խոստացել էինք, որ չենք կրկնելու պարտության տանող այն ուղիները, ճանապարհները չենք անցնելու, որ մինչ մեզ արել են մյուս ընդդիմադիրները, որի համար շնորհակալ ենք իրենց ևս, որ գիտենք, որ դրանք փակուղի են տանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ այս պահին դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կա առաջարկ, որ կոնկրետ ճանապարհային քարտեզով պայքարեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: «Բոլոր դեպքերում նախագծի շուրջ եղել են քննարկումներ: Հիմա ունենք իրավիճակ, երբ ՔՊ-ն ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որում մենք՝ դաշինքի գերակշիռ մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, թերություններ, բացեր, և հեղինակներն աշխատում են սրա վրա՝ ինչ-որ բանի բերելու: Բայց մեր տրամաբանությունն է եղել միշտ, որ ամեն ինչին այլընտրանք ներկայացնենք, ցույց տանք, որ կարող ենք փոխարինել գործող իշխանություններին: Նախապես որոշել էինք, որ ներկայացնենք վարչապետի թեկնածու, ծրագիր, սա էլ է քննարկման փուլում: Հիմա սեղանին է ճանապարհային քարտեզը, որը «Ելքինը» չէ: Հիմա հեղինակները փորձում են շտկել»,-ասաց նա: Գորգիսյանն ընգդծեց, որ ռադիկալ որևէ քայլի իրենք տրամադրված չեն ու խաղաղ գործողությունների են միտված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր