00:00:00

Հեղափոխությունից հետո Հայաստանում 14 Նիկոլ է ծնվել

18:01, 16 հունվար 2019

2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունը: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի: Ստացվում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուց հետո ՀՀ քաղաքացիներից մեկը որդու անվանակոչել էր Սարկոզի՝ ի պատիվ Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահի: Իսկ Լոռու գյուղերից մեկում 11 աղջկանից հետո արու զավակ ունեցած ընտանիքը նրան անվանակոչել էր Զոռով: 2017 թվականին (2018 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն) տղայի ամենատարածված անունը նորածինների շրջանում Դավիթն էր, ամենահաճախ տրվող աղջկա անունը՝ Նարեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր