00:00:00

Հայտնաբերվել են սանիտարական կանոնների և նորմերի բազմաթիվ խախտումներ

15:59, 16 հունվար 2019

Հաշվի առնելով բնակչության կողմից Երևան քաղաքում աղբահանության և պատշաճ սանիտարական վիճակի ապահովման վերաբերյալ բարձրացված խնդիրները՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Վարչական վարույթների շրջանակներում իրականացվել են զննումներ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որի արդյունքում հայտնաբերվել են սանիտարական կանոնների և նորմերի բազմաթիվ խախտումներ: Արձանագրված խախտումների վերացման նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրերով տրվել են առաջադրանքներ՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրենին, ինչպես նաև նշանակվել են վարչական տույժեր: Սույն թվականի հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրենին կարգադրագրերով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով, ինչի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր