00:00:00

«Հաշիվները պարզեք դահլիճից դուրս»․ թեժ իրավիճակ ԱԺ-ում

11:27, 16 հունվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ-ում ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել նիստերի դահլիճում։ ԼՀԿ խմբակցության պատգամավորները փորձեցին տեղից պատասխանել Արման Աբովյանին, ինչին միջամտեցին նաև ԲՀԿ պատգամավորները։ Արդյունքում դահլիճում վիճաբանություն տեղի ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։ Խմբակցությունների մյուս պատգամավորների ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությունից հետո վիճաբանությունը ստացվեց հանդարտեցնել: «Խնդրում եմ հարգանք պահպանել պատգամավորի ինստիտուտի, միմյանց ու ԱԺ նախագահի նկատմամբ։ Հետայսու խնդրում եմ, որ եթե նման ելույթներ ու հարաբերություններ պարզելու կարիք կա, դա արեք դահլիճից դուրս», - դիմելով պագամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր