00:00:00

Սուր շնչառական վարակների իրավիճակը կայունանում է․ հիվանդացության անկում է նկատվում․ Թորոսյան

15:04, 16 հունվար 2019

ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Հայաստանում սուր շնչառական իրավիճակին՝ այդ պահի դրությամբ։ Թորոսյանը նշել է, որ իրավիճակը կայունանում է եւ սուր շնչառական վարակներով հիվանդացության անկում է նկատվում: «Այս պահին Հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր-շնչառական վարակներով երեխաների բացակայությունը 2,4% է կազմում: Սա նշանակում է, որ մոտ 400 հազար երեխայից 10 հազարից ավելի քիչ է բացակայությունը: Հետեւաբար, այն հայտարարությունները, որ բոլոր դպրոցներում շատ բացակայություններ են, չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա: Թորոսյանը նշել է նաեւ, որ այժմ հիվանդանոցներում առկա են ավելի շատ դուրս գրումներ, քան ընդունելություններ, ինչը եւս խոսում է իրավիճակի կայունացման մասին: «Առողջապահության նախարարությունն իր անձնակազմով ամենժամյա ռեժիմով հետեւում է իրավիճակին, այցելում է Երեւանի եւ մարզերի դպրոցներ՝ տեղում ծանոթանում իրավիճակին»-ասել է նա։ Խոսելով գրիպի H1N1 ենթատեսակից կամ ինչպես առավել հայտնի է՝ խոզի գրիպից, նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս միայն գրիպի այս ենթատեսակը չէ, որ Հայաստանում շրջանառվում է։ «Շրջանառվում են նաեւ H3N2 եւ B գրիպի շտամը: Այսինքն, որպես այդպիսին, չունենք համաճարակ H1N1-ի կամ այլ շտամի»,- ասել է նա՝ նշելով, որ հիվանդանոցներում գրանցված ծանր դեպքերով հիվանդները հիմնականում ծանր խրոնիկ հիվանդություններ ունեն, որոնց միանում է նաեւ այդ վարակը։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/753061938386407/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր