00:00:00

Փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը կքրեականացվի. «Ժամանակ»

13:41, 16 հունվար 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված: Նման փոփոխության իրականացումը պայմանավորված է Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին վերջերս հնչած վիրավորանքներով և սպառնալիքներով: Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանն էլ քրեականացրեց բժիշկներին վիրավորելը կամ սպառնալը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր