00:00:00

ՀՔԾ պետը պաշտոնանկ կարվի

03:31, 16 հունվար 2019

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը առաջիկայում պաշտոնանկ կարվի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ գործող իշխանություններն արդեն իսկ ունեն Խաչատրյանին փոխարինող։ Տեղեկությունների համաձայն ուժային այս կառույցում փոխատեղումները կկատարվեն կառավարության կազմի հաստատմամը զուգահեռ։ Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ Փաշինյանը գործադիրի կազմում դեռ նշանակումներ չի արել։ Նախարարները շարունակում են պաշտոնավարել պաշտոնակատարի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետի պաշտոնում նշանակվեց նախորդ տարվա հունիսի 11-ին։ Խաչատրյանը մինչ այդ եղել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր