00:00:00

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

19:15, 14 մարտ 2018

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվար ամսին մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785 վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 4 հենասյուն, 1-ի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախորդ ամիս կառուցվել և Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված, 1 նրբանցք և 1 կամարանցում: Այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ ՝ Հանրապետության, Շահումյան, Սախարովի, Ռուսաստանի, Նժդեհի, Արգիշտիի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Բարեկամության, Աբովյան պուրակ, լուսավորվում են երկարացված ռեժիմով: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր