00:00:00

Վրաստանում հաստատվել Է, որ N1H1 վիրուսից 17 մարդ Է մահացել

20:10, 15 հունվար 2019 Աշխարհ

N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել Է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, գրիպով հիվանդացության ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն նվազել Է, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը: «Բարձրակետը դիտվել Էր դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում՝ 100 հազար բնակչի հաշվով՝ 277 դեպք: Բացի այդ, սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը 41 տոկոս Էր: Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդացության ցուցանիշը կազմել Է 100 հազար բնակչի հաշվով 253 դեպք: Բացի այդ, հոսպիտալացման ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 31 տոկոս»,-հայտարարել Է Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ զգալիորեն կրճատվել Է երեխաների հոսպիտալացման դեպքերի թիվը՝ 46 տոկոսից մինչեւ 26 տոկոս: Բացի այդ, պակասել են շտապ օգնության կանչերը եւ բուժհաստատություններ հիվանդների դիմելը: Հունվարի 14-ին հաղորդվել Է, որ «խոզագրիպի» վիրուսով պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում 10-ամսական երեխա Է մահացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր