Այս մասին հաղորդում է news.am-ը՝ հղում անելով՝ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
«Հայտնաբերվել է երկրորդ մահացածի մարմինը: Ենթադրաբար կինն ապրում էր 72 բնակարանում», - ասել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները ստիպված էին վերանայել Շախտիում գազի պայթյունից փլուզված շենքի փլատակների հավաքման կարգը՝ պատի հնարավոր փլուզման կապակցությամբ: Այդ պատճառով գիշերը վտանգավոր կոնստրուկցիաների ապամոնտաժում է կատարվել, որից հետո փրկարարները նորից սկսել են փլատակների հավաքումը:
Երկուշաբթի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում գտնվող բազմաբնակարան շենքում կենցաղային գազի պայթյուն էր տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների՝ 7 մարդ փրկվել է, մեկը մահացել, անհայտ է մնացել այն բնակարանի սեփականատիրոջ ճակատագիրը, որտեղ տեղի է ունեցել գազի պայթյունը, ինչպես նաեւ ներքեւի հարկում գտնվող երեք բնակիչների: Այսպիսով երեք մարդու մասին տեղեկություններ դեռ չկան: