00:00:00

Հարավային Կորեան պաշտպանական ռազմավարության մեջ ԿԺԴՀ-ին առաջին անգամ որպես «թշնամի» չի նշել

18:16, 15 հունվար 2019 Աշխարհ

Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերթական «Սպիտակ գիրքը», որտեղ, առաջին անգամ դրա գոյության պահից, Հյուսիսային Կորեան որպես «թշնամի» չի նշվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը, հղում անելով գերատոսչության մամլո հաղորդագրությանը: Այնուամենայնիվ, փաստաթղթում նշվել է, որ ԿԺԴՀ զանգվածային ոչնչացման զենքերը սպառնալիք են աշխարհի համար, ինչպես նաև Կորեական թերակղզու անվտանգության տեսանկյունից: Ինչպես նշվել է, այժմ հանրապետության համար վտանգ են ներկայացնում երկրի ինքնիշխանությանը, ինչպես նաև նրա տարածքային ամբողջականությանը, ժողովրդին և ունեցվածքին սպառնացող «ուժերը»: Ընդգծվում է, որ նախորդող Սպիտակ գրքերում Հյուսիսային Կորեան ուղղակիորեն ներկայացվում էր որպես «թշնամի» պետություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր