00:00:00

Հայկ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել իր թանկարժեք բաճկոնը

19:54, 14 հունվար 2019

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել իր հայտնի բաճկոնի մասին լրագրողի հարցին։ Նշենք, որ երեկվանից համացանցում բուռն քննարկվում է նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է։ Բաճկոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը։ Նույնանման բաճկոն են  կրում նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հայկական Raf Kanian բրենդի՝ քաշիմիրի, բնական մորթու և թավշյա համադրությամբ բաճկոնն արժե 300 հազար դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր