00:00:00

Ժողովուրդն է ինձ բերել այստեղ․ Բաբայան

22:22, 14 հունվար 2019

«Ես եկել եմ այստեղ աշխատելու եւ դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում»։ Այս մասին  այսօր՝  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը։ Հարցին, թե որ հանձնաժողովում է իրեն պատկերացնում, Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն պաշտպանության ոլորտում է պատկերացնում։ Բաբայանը  հերքեց ամիսներ առաջ իր մասնակցությունը հայտնի ծեծկռտուքի գործին եւ ասաց, որ հանրությունը շուտով կտեղեկանա այդ մասին։ Հարցին, թե ինչպես է վերաբերում այն արտահայտությանը, որ «ախրանիկից  դարձել է պատգամավոր», Էդուարդ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել, ախրանայի պետ եմ եղել եւ եթե  7000 մարդ ինձ վստահել է, ինչ կապ ունի ախրանիկ եմ եղել, ժողովուրդն է ինձ բերել այստեղ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր