00:00:00

«Իմ քայլը» դաշինքի գործարար պատգամավորի առանձնահատուկ բիզնեսը

22:02, 14 հունվար 2019

Սյունիքի մարզից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարում է, որ գործարար է եղել, սակայն բավականին առանձնահատուկ ոլորտով է զբաղվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Տիգրան Կարապետյանը՝ հիշեցնելով, որ զբաղվել է ռազմարդյունաբերական ոլորտով։ «Մենք տարիներ շարունակ պայքարել ենք եւ բարձրաձայնել ենք խնդիրներ՝ կապված ռազմաարդյունաբերեական ոլորտի հետ, սա իմ համար եւ մարդկանց, ովքեր շփվում են ոլորոտի հետ, իսկապես կարեւոր խնդիր է եւ, որովհետեւ ռազմաարդյուրնաբերությունը ոչ միայն պաշտպանունակությունն է, այլ նաեւ ինքնիշխանության հարց է։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք այս ոլորտում կորցրել ենք մեր դիրքերը։ Մենք այսօր խնդիր ունենք մեր ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, և օրենսդիր դառնալու իմ հիմնական պատճառներից մեկը սա է»,- ասաց նա։ Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ նոր Հայաստանում ստեղծվել է պատմական հնարավորություն ՀՀ-ում զարգացնել ռազմարդյունաբերական ոլորտը. « Այս ոլորտը ոչ միայն բիզնես է, այլ երկրի ինքնիշխանության ամրապնդման կարևոր բաղադրիչներից մեկն է»։ Հարցին, որ նա հայտարարագրել է 106 մլն դրամ, 200 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև «Գորիս Գամմա» ընկերության 10 տոկոսը նրանն է, ինչո՞ւ եկավ քաղաքականություն, մտավախություն չկա, որ իրեն էլ օրիգարխ կասեն, Կարապետյանը պատասխանեց. «Ռազմարդյունաբերությունը խիստ սպեցիֆիկ ոլորտ է, ցավոք, վերջին տասնամյակներում մենք չկարողացանք այս ոլորտը ձևավորել։ Պետք լինի մարդկանց խումբ, որոնք հետևողական կաշխատեն, ես այդ մարդկանցից մեկն եմ, քանի որ ոչ միայն զբաղվել եմ գործարարությամբ, այլև բարձրաձայնել եմ խնդիրների մասին։ Ասեմ ՝ ինձ չեմ համարում օլիգարխ, մեծ կարողություն չունեմ։ Ինչ վերաբերում է «Գորիս գամմա» ընկերությանը, այո, մեր ընտանիքն արդեն 30 տարի է զբաղվում է։ Կարծում եմ ՝ սա նաև առավելություն է, քանի որ մեր ընտանիքն հաջողվեց փրկել մի ընկերություն, որը նախկին Խորհրդային միությունից ստացած ժառանգություն է»։ Դիտարկմանը, որ Կառավարությունը նախարարություն է ստեղծում, որը առնչվելու է ռազմարդյունաբերությանը, ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այստեղ Տիգրան Կարապետյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում. «Այս պահին ակտիվ քննարկումներ են բոլոր շահագրիգիռ կողմերի հետ, փակագծեր չէի ցանկանա բացել, սակայն հաշվի են առնվելու նաև ոլորտային ձեռնարկությունների առաջարկները, անցած ճանապարհը։ Պետք է քննարկենք նաև առկա խոչըդոտները՝ փորձելով նոր կառավարությունում ունենալ մի մարմին, որը վեր կհանի բացթողումները, օրենսդրական նախադրյալներ կստեղծի ոլորտի զարգացման համար»։ Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը ժամանակին իր թեկնածությունն էր առաջադրել Գորիսի քաղաքապետի ընտրություններում։ Նա «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրենն է։ Տիգրան Կարապետյանը նաեւ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Սյունիքի նախկին մարզպետներից Վահե Հակոբյանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր