00:00:00

ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ է հայտարարել

18:58, 14 հունվար 2019

Փետրվարին  նախատեսվող  «Ապահով համացանց»  շաբաթվա շրջանակում ՀՀ  կրթության և գիտության  նախարարությունը  դպրոցականների և  երիտասարդների  շրջանում   հայտարարում է կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի  մրցույթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական  մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն  իրենց  տեսանյութերի  հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, [email protected]  էլփոստին: Թեման պետք է կապ ունենա կիբեռանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների  պաշտպանությունից  մինչև  երեխաների  դեմ կիբեռհալածանքների  (cyber bullying) դեմ պայքար։ Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-5 րոպե, լեզուն՝ հայերեն, մասնակիցների առավելագույն տարիքը 25-ն է: Լավագույն   տեսանյութերը  կցուցադրվեն  դպրոցներում,  ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում ևՖեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և  տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր