00:00:00

Ինչպես է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը իրավաբանի կրթություն ստացել. Հայ-Ռուսական համալսարանի հայտարարությունը

17:20, 14 հունվար 2019

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայության հայտարարություն է տարածել 23 տարի առաջ դաշան սպանության համար ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունում ասված է. «Վերջին օրերին ԶԼՄ-երում եւ սոցցանցերում տեղեկություններ են տարածվում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման մասին։ Գրեթե յուրաքանչյուր նյութում շեշտվում է նրա՝ Հայ-Ռուսական համալսարանը ավարտելու հանգամանքը, եւ դա ներկայացվում է ներում շնորհելու հնարավոր հիմնավորումների շարքում: Այս կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ համալսարանի կողմից Մհեր Ենոքյանին հեռակա կարգով սովորելու եւ իրավաբանի որակավորում տրամադրելու որոշումը ընդունվել է բացառապես ցմահ դատապարտյալի նկատմամբ մարդասիրական դրսեւորում ցուցաբերելու հիմքով, նաեւ՝ հաշվի առնելով նրա՝ բարձրագույն կրթություն ստանալու անխոնջ ձգտումը: Այդ որոշումը որեւէ կերպ չի կարելի դիտարկել որպես դատապարտյալ Ենոքյանին ազատ արձակելու հիմք կամ հնարավոր արձակմանը նպաստող դրական գործոն: Նման հիմքեր եւ/կամ գործոններ (եթե կան) պետք է փնտրել բացարձակ այլ տիրույթներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր