00:00:00

Հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը

03:04, 12 հունվար 2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը: Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Հիշեցնենք, որ սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ին: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցում դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հատվածում Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում էր. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա՞ անունը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր