00:00:00

«Թողեք աշխատենք»․ բողոքի ակցիա ԱՆ շենքի դիմաց (տեսանյութ)

21:30, 11 հունվար 2019

մի խումբ երիտասարդներ բողոքի ակցա են սկսել  Առողջապահության նախարարության  շենքի դիմաց՝ պահանջելով ետ կանչել  օրենքի նոր նախագիծը, որով նախատեսվում է հասարակական բոլոր վայրերում արգելել ծխելը: Նախաձեռնության անդամներին ձեռքին պաստառներ  կան՝ վրան գրված. «Թողեք աշխատենք», «Չեմ ուզում արտագաղթել», «Չեմ ուզում կորցնել աշխատանքս» և այլն: Լրագրողների  հետ զրույցում  նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց պահանջն ու այն մանրամասները, որոնք կապված են օրենքի  նոր նախագծի հետ: «Մենք ներկայացնում ենք   նարգիլե ծխելու  մասնագիտացված վայրերը, որը այս մի տարվա մեջ է զարգացում ապրել և որում մեծ ներդրումներ են արվել: Մենք դեմ ենք հասարակական վայրերում ծխախոտ ծխելուն: Օրենքը քննարկվել է առանց մասնավոր սեկտորի, բայց նաարարությունը հակառակն է ասում: Մենք պահանջում ենք, որպեսզի նախագիծը հետ կանչվի, վերանայվի քննարկվի, մեզ տան ստանդարտներ  և ժամանակ, որպեսզի մենք այդ վայրերը համաատասխանեցնենք այդ  ստանդարտներին և շարունակենք աշխատել և չկրճատվեն այդքան աշխատատեղեր, այդքան հարկ բյուջեից չկրճատվի»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը: Նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենց են միացել նաև  Ռեստորանների միությունը: Բողոքի մասնակիցները նշեցին, որ առայժմ խաղաղ ճանապարհով են փորձում հարցին լուծում տալ, սակայն կան կազմակերպություններ որոնց հետ քննարկումներ են եղել, այդ թվում ՝տուրիզմը համակարգող հկ-ների հետ, որոնք նույնպես կմիանան ակցիային: Նրանք նշեցին նաև, որ  նարգիլեն վնասակար չէ առողջությանը և  այն արգելելու դեպքում ՝մոտ  1000 մարդ  կդառնա գործազուրկ: https://www.youtube.com/watch?v=InRI9_98t4s&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր