00:00:00

ՀՀ վերաքննիչ դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը

21:23, 11 հունվար 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց Մկրտչյանը: Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ առողջությունը թույլ չէր տալիս: «Եթե նրան հնարավորություն ընձեռվի և առողջությունը ների, նա կմասնակցի նիստերին»,- ասաց Մկրտչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր