00:00:00

Երևանի քաղաքապետարանը 179 հազար 322 դիմում և գրություն է ստացել 2018թ. ընթացքում

20:38, 11 հունվար 2019

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2018 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 179322 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և կամ պատասխան գրություններ: Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի հաշվետություններ ենթաբաժնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր