00:00:00

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է անում Բժշկական համալսարանում

19:17, 11 հունվար 2019

Պետական վերահսկողական ծառայությունն այս օրերին ուսումնասիրություններ է կատարում Բժշկական համալսարանում, այսօր լրագրողներին ասաց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Մեր թիրախը միայն բուհերը չեն, մենք այս պահին շատ պետական մարմիններում ենք իրականացնում ուսումնասիրություններ: Բայց մի վարչություն կոնկրետ, որի վերահսկողության ներքո են գտնվում բուհերը, հերթով բուհերն է ուսումնասիրում: Մեր համար կարևոր է կրթության որակը: Այս ամենի արդյունքում վերլուծություն  ենք ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում բուհերում»,- ասաց նա: Դավիթ Սանասարյանը հավելեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքով մոտ 600 մլն դրամ գումար են վերականգնել պետական բյուջե: «Բայց օրենքով մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը: Մեր խնդիրն է, որպեսզի հասկանանք, ինչ է տեղի ունեցել և կանխարգելել: Գումար հետ բերելը մեր կազմած տեղեկանքների հիման վրա արդեն իրավապահները կանեն»,- նշեց նա՝ հավելելով, որ իրավապահները հետաքրքիր տեղեկություններ կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր