00:00:00

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ

22:01, 09 հունվար 2019

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է  Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով: Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ կայքը, հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր