00:00:00

Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը լքում են ՀՀԿ-ն. կուսակցությունում տեղյակ չեն

21:15, 09 հունվար 2019

Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը «Հանրապետական» կուսակցությունից դուրս գալու դիմումներ են գրել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Սամվել Ֆարմանյանը: Նա ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում կխոսի նաեւ պատճառների մասին: Ֆարմանյանի եւ Հակոբյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու տեղեկությունների շուրջ ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից: Վերջինս նշեց, որ տեղյակ չէ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր