00:00:00

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի ՌԴ կողմում կուտակվել է 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա

23:34, 09 հունվար 2019

ՀՀ տարածքում, հունվարի 9-ի ժամը 18:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները, Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները), Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք և Ամասիա գյուղերում, Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Տավուշի մարզում մառախուղ է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Լանջիկ գյուղում բուք է: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 130 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր