00:00:00

Մոուրինյոն կրկին դարձել է Հենրիխ Մխիթարյանի մարզիչը

15:55, 14 մարտ 2018 Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական հավաքականում` ESPN-ի վարկածով։ Պորտալը կազմել է տուրի լավագույն թիմը` բաղկացած 11 խաղացողից եւ մարզիչից։ Թիմում Մխիթարյանն ընդգրկվել է որպես աջ կիսապաշտպան։ Միկիի հետ խորհրդանշական հավաքականում են ընդգրկվել նաեւ «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին։ Թիմում այլեւս «զինագործներ» չկան, հայտնում է SputnikArmenia-ն։Լոնդոնյան ակումբի երկու խաղացողի հետ թիմում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» երեք խաղացող, «Նյուկասալի» երկու եւ «Սուոնսի սիթիի», «Լեյսթերի», «Չելսիի», «Տոտենհեյմի» մեկական խաղացող։ Հավաքանի մարզիչը Ժոզե Մոուրինյոն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր