00:00:00

Դավթաշենի ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը. պարզաբանում

20:20, 09 հունվար 2019

Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Դավթաշենի 4-րդ թաղամասում ընկած սյունը չի պատկանում Ucom-ին: Այս մասին հայտնում են ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը գրել էր, թե «Յուքոմ» ընկերությանը պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է: Այսօր բոլորիդ կողմից տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել եւ ընկել են։ Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։ Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ մեր գործընկերներից։ Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը չի պատկանում Ucom ընկերությանը։ Այն մեր գործընկեր օպերատորներից մեկինն է։ Խնդրում ենք շտկել տարածվող տեղեկատվությունը եւ Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Բոլորին բարի աշխատանքային օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր