00:00:00

Հայտնի է, թե՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան այցելել Երեւանի քաղաքապետարան

19:48, 09 հունվար 2019

Armtimes.com-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան Երեւանի քաղաքապետարան է այցելել՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպելու համար: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Չեմ կարող մանրամասներ ասել, որովհետեւ խմբակցության նիստը փակ է եղել»,- մանրամասնեց Կարապետյանը: Երեկ գրել էինք, որ ժամը 22:00-ի սահմաններում վարչապետը գնացել է Երեւանի քաղաքապետարան, որտեղ նրան դիմավորել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ հատուկ հարցեր չեն քննարկել: «Ավագանու ընտրություններից հետո վարչապետի հետ հանդիպում չէր ունեցել, քանի որ դրան հաջորդել էր Ազգային ժողովի ընտրությունները: Սա մոտիկից ծանոթանալու, մեր ընթացիկ սկզբունքները ճշգրտելու ընդհանուր հանդիպում էր: Որեւէ հատուկ օրակարգ չի եղել»,- ասաց ավագանու անդամը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր