00:00:00

Քաղաքապետարանը ներկայացրել է այն շուկաների եւ տարածքների հասցեները, որտեղ թույլատրվում է առքուվաճառք անել

19:36, 09 հունվար 2019

Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների եւ տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առեւտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Շուկաների եւ վաճառքի համար սահմանված տարածքների հասցեները՝ ստորեւ. 1. Աջափնյակ - Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ: 2. Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում: 3. Կենտրոն - Խորենացի 35, «Երեւանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար: 4. Նուբարաշեն - 12 փողոցի 3-րդ եւ 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար: 5. Նոր Նորք - Սաֆարյան փող. «Պալաս» առեւտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երեւան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է եւս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում: 6. Էրեբունի - Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա: 7. Քանաքեռ-Զեյթուն - Դրոյի 19 շենքի դիմաց 8. Շենգավիթ - Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց 9. Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարեւանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ 10. Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր