00:00:00

Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը. Էնֆիաջյանը՝ Կարագանդայում ստեղծված վիճակի մասին

20:29, 08 հունվար 2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի մանրամասները քննարկելու համար այսօր գործընկերներիս՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Թիմուր Ուրազաեւի հետ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ցավակցում եմ միջադեպի արդյունքում մահացածի ընտանիքի անդամներին եւ ընկերներին անդառնալի կորստի համար: Միջադեպի բոլոր մասնակիցները՝ ունենալով ազգային տարբեր պատկանելիություն հանդիսացել են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներ եւ խնդիրն ամբողջությամբ առաջնայինը գտնվում է Ղազախստանի իրավապահ մարմինների տիրույթում: Շատ կարեւոր է համակողմանի ու թափանցիկ քննության անցկացումը եւ մամուլում շրջանառվող ադրբեջանական հետքի առկայության հստակեցումը: Պետք է բացառել ազգամիջյան եւ միջկրոնական բախումներ հրահրելու ցանկացած պրովոկացիա: Ղազախստանում մենք ունենք հայկական համայնք, ինչպես նաեւ մեր քաղաքացիների համար Ղազախստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու երկրներից մեկը: Անհրաժեշտ է հնարավոր բոլոր օղակներով ներազդել իրավիճակի կայունացմանը եւ ուշադրության կենտրոնում պահել հավանական զարգացման բոլոր տարբերակները: Անհերքելի է, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջպետական, ինչպես նաեւ հայ ու ղազախ ժողովուրդների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ ոչ ոք ու ոչ մի սադրանք դա չի կարող խարխլել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր