00:00:00

Վաղը՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատաքննությունը

19:39, 08 հունվար 2019

Վաղը՝ 14։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։ Այս մասին Armday.am-ին հայտնեց ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը անցնում է մարտի 1-ի գործով ու Հատուկ քննչական ծառայությունում քննվող այս քրեական գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր