00:00:00

Անթույլատրելի է վերածել ազգամիջյան խնդրի. Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախստանցի իր պաշտոնակցի հետ

16:40, 08 հունվար 2019

2019 թվականի հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական - ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցությունները փոխանցեց սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվեց կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորեցին բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Միաժամանակ կարևորվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր