00:00:00

Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար. Փաշինյանը՝ գազի գնի մասին

19:55, 07 հունվար 2019

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող գնահատականներին, թե առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են։ «Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչն է պարտությունը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր