00:00:00

Յուրաքանչյուր հերթական գումարման ԱԺ-ն ավելի վատն է, քան նախորդը

18:25, 07 հունվար 2019

Հունվարի 10-ին տեղի կունենա պատգամավորական մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, որից հետո՝ հունվարի 14-ին, կանցկացվի նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Անկախ ժամանկահատվածից հայ ժողովուրդը ամեն նոր բանի նկատմամբ դրական է տրամադրվում, և նոր խորհրդարանը նույնպես բացառություն չէ։  Իրականությունն այն է, որ նոր խարհրդարանն իրապես կտարբերվի նախորդներից, քանի որ իրավիճակի փոփոխությունն աննախադեպ էր նաև խորհրդարանական պատմության մեջ, և հանրության համար անակնկալ կլինի, եթե ԱԺ-ում բիզնեսմենները մեծ թիվ չկազմեն, կամ քրեական տարրեր չլինեն։ Բայց սա մեդալի դրական կողմն է, քանի որ նոր ԱԺ-ն նախորդների համեմատ ավելի ոչ պրոֆեսիոնալ է, և զարմանալին այն է, որ այս հանգամանքը բնորոշ է առավելապես իշխանական «Իմ քայլը» դաշինքին։

Վկայակոչելով Գանդիին և Մանդելային՝ մի շարք ՔՊ-ականներ փորձում են արդարացնել իրեն խմբակցության խղճուկ կազմը, սակայն մոռանում են որ պատմությունը հիշում է նրանց, ովքեր իսկապես արժանանում են որևէ կոչման։ Հետևաբար եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանն ու ևս մի քանիսը աչքի են ընկել հեղափոխության ընթացքում մտավոր և ֆիզիկական ծանր պայքարով, ապա իշխանական ուժի շատ պատգամավորներ իրենց մանդատը նվեր են ստացել մեղմ ասած անհասկանալի պատճառներով։

Համեմատելով նախորդ խորհրդարանների հետ՝ հարց է առաջանում, ո՞րն է ավելի լավ՝ ունենալ հազարավոր աշխատատեղեր ստեղծող, անվճար հաց բաժանող ու մենաշնորհի միջոցով սպառողներին ավելի էժան ապրանքներ մատակարարող գործարար պատգամավորներ, թե՞ անհասկանալի, անճանաչելի, անճարակ ու անտրամաբանական դեմքեր։ Դա էլ այն դեպքում, երբ նոր խորհրդարանում 3 տասնյակ ավելի շատ պատգամավոր է լինելու, քան նախորդում, այսինքն՝ պետությունը 5 տարվա կտրվածքով շուրջ 1․5 մլրդ դոլար ավելի գումար է տրամադրելու միայն նրանց աշխատավարձերի համար։ Ոչ ոք չի խոսում այս մասին, բայց 5 տարվա արդյունքում արտաքին պարտքից 1․5 մլրդ դոլար պակասելու դեպքում, կամ գոնե չավելանալու դեպքում իշխանություններն ամենուր կթմբկահարեն։

Հատկանշական է, որ նորընտիր ԱԺ-ում 132 պատգամավորներից 30-ը կամ 22.7 %-ը կլինեն կանայք: Նկատենք, որ նախորդ գումարման Ազգային Ժողովի 105 անդամներից 19-ը կամ 18 %-ն էին կանայք: Նշենք նաև, որ չնայած նախորդ գումարման խորհրդարանում կանանց ներգրավվածությունն ավելի քիչ էր, սակայն անգամ ի սկզբանե այն ավելի արդարացված էր։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ցուցակում  մեծ թիվ են կազմում կանայք, ովքեր առհասարակ որևէ առընչություն չունեն քաղաքականության հետ։

Համեմատելիս բազմաթիվ տարբերություններ են ի հայտ գալիս, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նորընտիր ու նախորդ խորհրդարանների կազմերն ունեն մի ընդհանրություն՝ յուրաքանչյուրն ավելի քիչ է տեղյակ օրենսդրական գործընթացից, քան նախորդը։

Վաչիկ Գրիգորյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր