ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարան-Քուչակ-Միրաք ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Լանջիկի ավտոճանապարհներին նույնպես բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է: