00:00:00

Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում քաղաքացիներին կուրախացնեն հայկական էստրադայի արտիստները

16:57, 31 դեկտեմբեր 2018

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին մայրաքաղաքի բոլոր բնակիչներին եւ հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ տոնական համերգային ծրագրին մասնակցելու եւ Ամանորը միասին տոնելու համար: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնեցին, որ միջոցառմանը կմասնակցեն հայկական էստրադայի արտիստները, այդ թվում  դերասան եւ երգիչ Արամ MP3-ը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սրբուի Սարգսյանը, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի է որպես Սրբուկ, եւ շատ ուրիշներ: Համերգը կանցկացվի Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ, իսկ ուղիղ կեսգիշերին Հայաստանի մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը: Քաղաքապետարանը հավաստիացրել է, որ համերգն աննախադեպ կլինի եւ բազմաթիվ ամանորյա տոնական անակնկալներ խոստացել մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ 02:00-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր