2018 թվական․ դեմքեր ու դեպքեր, իրադարձություններ, ներքաղաքական ճգնաժամ ու հանգուցալուծում։ Տարին ավարտվում է, իր հետեւում թողնելով զարգացումներ, որոնք պատմական էին։ Հայաստանն անցնող տարում։ Ամենաբուռն զարգացումներից, մինչեւ ամենասկանդալային դեմքերն ու դեպքերը։ Irakanum.am-ը թերթել է պատմության գիրկն անցնող 2018 թվականի ուշագրավ զարգացումները։
Տարվա ամենաքննարկվող արտահայտությունը․․ Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի։ Սա Սերժ Սարգսյանն է ասել։ Շուրջ տասը տարի իշխանության ղեկին, 2018-ին այդ իշխանությունը պահելու Սարգսյանի ծրագիրը ձախողվեց։ Նրան ու ՀՀԿ-ին մերժեցին։
Տարվա քաղաքական գործիչը Նիկոլ Փաշինյանն է։ Նա Հայաստանի ժամանակավոր վարչապետն է, բայց տոնական օրերից հետո, դարձյալ կստանձնի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։ Փաշինյանը հավատաց սերժահանրապետական ռեժիմի տապալմանը, իր հետ տանելով բազմահազար քաղաքացիների։
2018 թվականն աչքի ընկավ պաշտոնանկություններով։ Ամենա-ներից առաձնացրել ենք Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ամենաների շարքում է նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից, Աղվան Հովսեփյանինն էլ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացումը։ Անցնող տարվա ընթացքում փոխվեցին Հայաստանի բոլոր մարզերի ղեկավարներն ու Երեւանի վարչական շրջանների ղեկավարները։ Երբեմնի ամեաադեցիկներն, այսօր հասարակության կողմից մերժվածների շարքերում են։
Տարվա գողոնը հայտնաբերվեց ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից։ Արցախյան ազատագրմանը մասնակցած Գրիգորյանը, այս տարի պարզվեց յուրացրել է զինվորի բաժինը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դեմ կյանքի ու մահվան կռիվ տվողները սոված էին մնացել։ Նրանց համար նախատեսված ուտելիքը Գրիգորյանը արջերին էր բաժին հանել։ Հասարակությունը տեղի ունեցածից ցնցվեց։
Տարվա կալանավորումը։ ԱԱԾ շենքն է, որտեղ գործող Երեւան քրեակատարողական հիմնարկում է գտնվում կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ուղիղ տասը տարի առաջ, երկրում սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 2019 թվավականը Քոչարյանը կդիմավորի ճաղերի ետեւում։
Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան երկու կարեւորագույն ընտրական գործընթացներ։ Երեւանի քաղաքապետի, ապա ԱԺ արտահերթ ընտրություններ։ Երկու անգամ էլ բացարձակ հաղթանակ տարավ Իմ քայլը դաշինքը։ Երեւանի քաղաքապետը, դերասան Հայկ Մարությանն է։ Յոթերորդ գումարման ԱԺ-ն էլ ամբողջությամբ ձեւավորված կլինի հաջորդ տարվա սկզբին։
Տարվա հանձնողը․,․․ Շմայսն էր։ Նրա տուն հիշեցնենք ԱԱԾ-ն էր շնորհքով ներխուժել։ Շմայսի հիշողությունն էլ արդյունքում վերականգնվել էր։ Առաքել Մովսիսյանը հետո իր ոտքերով պետք է գնար Ազգային անվտանգության ծառայություն, սեփական ձեռքերով հանձնելու, խորը պահված զենքերը։ Նրան դա այլեւս պետք չէր։
Տարվա կորուստը․․․ ֆրանսիահայ շանսոնյե Շարլ ազնավուրի մահն էր։ Ամբողջ աշխարհը լացեց․․․ ֆրանսիան ու Հայաստանը սգացին։ Ազնավուրի կորուստը փոխեց մարդկանց։
2018 -ի անվանափոխվածը Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի որդին էր՝ Նարեկ Սարգսյանը։ Ֆրանկլին Գոնսալես, հենց այս անվանումով հայ իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերեցին Պրահայում։ Հայաստանցի Նարեկը դարձել էր գվատեմալացի Գոնսալես։
Տարվա գաղտնալսավծներ էր եղան։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասին է խոսքը։ Նրանք հեռախոսով զրուցել էին, ձայնագրությոյւնը հայտնվեց համացանցում։ Քննարկել էին իրավական հարցեր, խոսակցության բովանդակությունը սակայն քաղաքականացվեց։
Ավարտվող տարվա ամենաբանավեճն էլ ԱԺ-ի արտահերթ ընտրությոններին մասնակցող տասնմեկ քաղաքական ուժերի առաջնորդների մասնակցությամբ բանավեճն էր։ Հանդիպեցին բոլորով, խոսեցին, մեղադրեցին, վերջում նաեւ լուսանկարվեցին։ Հասարակությունն արձանագրեց տեղի ունեցածը արտառոց էր։
Տարվա ամենաբաց տարածքներն էլ խորհրդարանն ու Բաղրամյան 26-ն են։ Ռազմավարական նշանակության այս երկու կառույցների դարպասներն այլեւս բաց են շարքային քաղաքացիների առաջ։
Տարվա ամենակարճ պաշտոնավարածն էլ Աննա Հակոբյանի վարսահարդարն էր։ Նրան Փաշինյանը օգնական էր նշանակել, մեկ օր անց աշխատանքից հեռացրել։
Տարվա փոփոխությունը․․․ Երեւանի գլխավոր տոնածառն այլեւս նույնը չէ։ Բայց Երեւանում, ավելի ճիշտ քաղաքապետարանում մնայուններ ամեն դեպքում կան։ Խոսքը Կամո Արեյանի մասին է։ Քաղաքապետի տեղակալը չէ այլեւս, բայց Մարությանին է խորհուրդներ տալիս։
Տարվա ամենահպարտ քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Անցնող տարին լի էր իրադարձություններով, սկանդալային զարգացումներով, հիասթափություններով, բայց տարին ավարտում ենք, 2019 թվականը բոլորիս երազած Հայաստանը ավելի պայծառ, զարգացած ու հզոր տեսնելու ցանկությամբ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈԻՆԴ
IRAKANUM. AM