00:00:00

Արսեն Թորոսյանի ուղերձն Ամանորի կապակցությամբ

14:14, 31 դեկտեմբեր 2018

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի կապակցությամբ: Իմ անկեղծ շնորհավորանքն եմ հղում նաև առողջապահության համակարգի բոլոր աշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին և հատկապես նրանց, ովքեր Ամանորի գիշերը` կտրված իրենց ընտանիքից, մասնագիտական պարտքն են կատարում` փրկելով կյանքեր: Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին, ովքեր պատասխանատվություն են կրում մեր զինվորների առողջության համար: Բարեմաղթանքներս եմ հղում նաև Արցախում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Պատմության էջերից մեկը հերթական անգամ շրջում ենք և դիմավորում ենք նոր` 2019 թվականը: 2018-ը բառի ամենաուղիղ իմաստով շրջադարձային էր Հայաստանի համար: Հետհայացք գցելով անցած տարիներին` պետք է արձանագրել, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցան բեկումնային փոփոխություններ, որոնք նոր ուղիներ բացեցին երկրի զարգացման համար: Նոր Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումների ճանապարհին կլինեն դժվարություններ, բայց չեն ուշանա նաև հաղթանակները: Վստահեցնում եմ, որ 2019-ին մեր ամեն քայլն ուղղված է լինելու քաղաքացիների առողջության պահպանմանը: Առողջապահական ծրագրերը լինելու են շարունակական` ընդգրկելով ավելի լայն շրջանակներ: Մեկ անգամ ևս շնորհավորելով տոների կապակցությամբ` հավաստիացնում եմ, որ մենք` Առողջապահության նախարարության ողջ թիմով ձգտելու ենք էլ ավելի բարելավել մեր բնակչության առողջության պահպանմանն ուղղված քայլերը: Շնորհավոր Ամանոր, Առողջ եղե´ք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր